ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ ԵՎ ՄԱՐՈՒՄԸ
«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ»-ից տեղեկացնում են, որ բանկը դեկտեմբերի 24-ին իրականացրել է երկրորդ թողարկման պարտատոմսերի վեցերորդ արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումը: Եկամտի գումարը վճարվել է դեկտեմբերի 23-ի ժամը 18:00-ի դրությամբ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ում պարտատոմսերի գրանցված սեփականատերերի ցուցակի (ռեեստրի) հիման վրա` մուտքագրելով պարտատոմսերի սեփականատերերի հաշվարկային հաշիվներին:»