ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԴՈԼԱՐԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 7.4 ՄԻԼԻՈՆՈՎ 25/12/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 17.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 33.4 մլն ԱՄՆ դոլար:
Դեկտեմբերի 7-13 ժամանակահատվածի հետ համեմատած դրամով տրամադրված վարկերի ծավալն աճել է 4.5 միլիարդ դրամով, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալն աճել է 7.4 միլիոն դոլարով: