Ֆինանսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
ՀՈՒՆՎԱՐ – ՆՈՅԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 13.1%-ՈՎ
26/12/2009 16:35
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐ – ՆՈՅԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 13.1%-ՈՎ

ՀՀ ֆինանսների նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 603.9 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 718.8 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 67.3%-ով և 80.2%-ով ապահովել են տարեկան ծրագրային ցուցանիշների կատարումը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները նվազել են 13.1%-ով կամ 91.4 մլրդ դրամով: Մասնավորապես` 17.7% ով (101.6 մլրդ դրամով) նվազել են հարկերն ու տուրքերը, 10.3%-ով (367.8 մլն դրամով)` պաշտոնական դրամաշնորհները և 0.3%-ով (296 մլն դրամո) պարտադիր սոցիալական ապահովության վճարները: Նույն ժամանակահատվածում այլ եկամուտներն աճել են 42.7%-ով (10.9 մլրդ դրամով):

Պետական բյուջեի եկամուտների 78.1%-ը ձևավորվել է հարկերի ու տուրքերի, 15.3%-ը` պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6%-ը` այլ եկամուտների և 0.5%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաև պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 17.2 մլրդ դրամ` նախորդ տարվա 15 մլրդ դրամի դիմաց:

AMP
06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88