ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԲՅՈՒՋԵ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ՀԱՐԿԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՆՎԱԶԵԼ Է 17.7%-ՈՎ
ՀՀ ֆինանսների նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 471.9 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր` 64.7%-ով կատարելով տարեկան ծրագիրը: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտները նվազել են 17.7%-ով կամ 101.6 մլրդ դրամով: Ընդ որում, գրեթե բոլոր հարկատեսակների գծով, բացառությամբ եկամտահարկի և հաստատագրված վճարների, արձանագհրվել է մուտքերի անկում: