ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGN60147141 ՊԱՐՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 29/12/09
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել 60 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60147141 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 500 000 000 դրամ է, իսկ պահանջարկը` 2 009 000 000 դրամ, որից մրցակցային` 1 880 000 000 դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 500 000 000 դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 515 103 737 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.9431 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.9999 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 5 գործակալ: