«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԱՎԵԼԱՑԵԼ Է 3.85 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄՈՎ
«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ բանկի կանոնադրական կապիտալը ավելացել է ևս 3 մլրդ 850 մլն դրամով: Ներկայումս «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ փաստացի համալրված կանոնադրական կապիտալը կազմում է 12.347.278.554 (տասներկու միլիարդ երեք հարյուր քառասունյոթ միլիոն երկու հարյուր յոթանասունութ հազար հինգ հարյուր հիսունչորս) դրամ:
Սույն որոշումը կայացվել է «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ միակ բաժնետիրոջ` «ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ» ԲԲԸ 2009թ. նոյեմբերի 20-ի որոշմամբ: Վերջինս Ռուսաստանի խոշորագույն բանկերի եռյակում է և Արևելյան և կենտրոնական Եվրոպայի բանկերի ցուցակում զբաղեցնում է հինգերորդ տեղը: