ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – 4 ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ԿՍՏԱՆԱՆ ԻՍԱՀԱԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Այսօր ՀՀ կենտրոնական բանկում ամփոփվեցին ԿԲ առաջին նախագահ Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակների հերթական մրցույթի արդյունքները:
Մրցույթին մասնակցել են Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Արցախի պետական համալսարանի 17 ուսանողներ:
Կրթաթոշակի հավակնորդների ելույթներից հետո ԿԲ խորհուրդն ամսական 50.000 դրամի չափով, 6 ամիս ժամկետով Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ նշանակեց 4 ուսանողների համար (Գուրգեն Գասպարյան, Լիլիթ Պապոյան, Էդգար Հովհաննիսյան` Երևանի պետական համալսարան, Գայանե Հարությունյան` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), իսկ «Վաշինգտոն Քափիթալ» ՈւՎԿ-ն, ավանդույթի համաձայն կրթաթոշակ է տրամադրելու կապիտալի և հիփոթեքի շուկաների վերաբերյալ լավագույն աշխատություններ ներկայացրած 2 ուսանողների (Գուրգեն Աղասարյան, Անի Գալստյան` Արցախի պետական համալսարան):