ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՊԵՏԱԿԱՆ AMGN36265126 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2010թ. հունվարի 21-ին ժամը 10:30-ին բանկում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության AMGN36265126 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ծավալը 1 500 000 000 դրամ է, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 12%: Արժեկտրոնների վճարման պարբերականությունը կիսամյակային է: Պարտատոմսերի ձեռք բերման նվազագույն ծավալը սահմանվում է 10 000 դրամ, քայլը` 1000 դրամ:
Աճուրդին կարող են մասնակցել գործակալները: