Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
19/08/2008 18:09
Կիսվել

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԸ ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻՑ ԱՃԵԼ ԵՆ 20%-ՈՎ

Ֆիզիկական անձանց փոխանցումները առանց բանկային հաշվի բացման իրականացվում ենª ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի և ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունների միջոցով: ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերը հաճախորդների դրամական փոխանցումները արագ իրականացնելու նպատակով անդամակցում ենª ընդհանուր առմամբ 17 միջազգային համակարգերի (WESTERN UNION, MONEY GRAM, ANELIK, UNISTREAM, CONTACT և այլ համակարգերի):
2008թ. II-րդ եռամսյակի ընթացքում այս համակարգերին մասնակից բանկերի միջոցով Հայաստանի Հանրապետություն փոխանցումների ծավալը կազմել է 108215 մլն ՀՀ դրամ (քանակը` 420229), որը 11.1 անգամ գերազանցել է արտասահման կատարված փոխանցումների ծավալը: Որի արդյունքում նշված համակար•երով դրամական միջոցների զուտ ներհոսքը առևտրային բանկերի միջոցով կազմել է 98463 մլն ՀՀ դրամ: Հայաստանի Հանրապետություն փոխանցումների զուտ ներհոսքը 2007թ. II-րդ  եռամսյակի համեմատ ավելացել է 1.2 անգամ (17690 մլն ՀՀ դրամով): Այս համակարգերով Հայաստանի Հանրապետություն կատարված մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 258 հազ. ՀՀ դրամ. 2007թ.  II- րդ  եռամսյակի համեմատ այն ավելացել է 25 հազ. ՀՀ դրամով:  
Հաշվետու ժամանակահատվածում դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունները միջազգային վճարային համակարգերին անդամակցելու միջոցով Հայաստանի Հանրապետության իրենց հաճախորդներին կատարել են 1.02 մլրդ ՀՀ դրամի վճարում, այդ թվում 0.8 մլրդ ՀՀ դրամի վճարումը կատարվել է միջազգային դրամական փոխանցումների իրականացման համակարգերին անդամակցելու միջոցով. իսկ արտասահման կատարվել է 0.09 մլրդ ՀՀ դրամի փոխանցում: Ընդ որում դրամական փոխանցումների իրականացման համակարգերով մեկ վճարման միջինը կազմում է 104 հազ. ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե պահպանել է նույն մակարդակը:
SWIFT-ի միջոցով իրականացված փոխանցումներում ֆիզիկական անձանց ուղղված վճարումները կազմել են մոտ 67 մլրդ ՀՀ դրամ որն ավելացել է 16 մլրդ ՀՀ դրամով. մեկ վճարման միջինը ավելացել է 469 հազ. ՀՀ դրամով և կազմել 2.55 մլն ՀՀ դրամ:  
Ընդհանուր առմամբ առևտրային բանկերի և դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունների միջոցով ֆիզիկական անձանց ուղղված դրամական փոխանցումները 2007թ. II-րդ եռամսյակի համեմատ ավելացել են 25%-ով և կազմել 176 մլրդ ՀՀ դրամ, իսկ դեպի արտասահման կատարված փոխանցումների ծավալը` 17%-ով, և  կազմել` 92 մլրդ ՀՀ դրամ:
 
www.cba.am
AMP
27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83