
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGT3918A100 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 18/01/10
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2010թ. հունվարի 18-ին կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3918A100 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդի արդյունքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 210 975 000 դրամ, այդ թվում` դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը` 1 210 975 000 դրամ: Դիլերների և գանձապետական պահառուի կողմից ոչ մրցակցային առաջարկություններ չեն եղել:
Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 500 000 000 դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը 9.0900% է, իսկ միջին կշռված եկամտաբերությունը 8.6929%: