ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵՎՐԱԶԷՍ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԻՆ
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու հունվարի 21-ին կայանալիք Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի երկրորդ նիստին:
Նիստի ընթացքում նախատեսվում է հաստատել Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների հաշվին ֆինանսական վարկերի տրամադրման կարգը, ինչպես նաև քննարկել ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հիմնական պայմանները, ժամանակավոր ազատ միջոցների կառավարման սկզբունքները և այլ ընթացիկ հարցեր: