ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ – ՄԱՍՆԱՃՅՈՒՂԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ միջնորդագրի համաձայն ՀՀ կենտրոնական բանկը իր 15.01.2010թ. թիվ.1/09Ա որոշումով գրանցել է Թիվ 13, Թիվ 24 և Թիվ 34 մասնաճյուղերի գործունեության դադարեցումը: Մասնաճյուղային ցանցի օպտիմալազման ծրագրի համաձայն հիշատակած մասնաճյուղերի հաճախորդների սպասարկումը հետ այսու կիրականացվի ՎՏԲ-Հայաստան բանկի համապատասխանաբար` «Խորհրդային», Թիվ 23 և Թիվ 33 մասնաճյուղերում` առավել բարվոք պայմաններում, բանկային սպասարկման ժամանակակից չափանիշներին համապատասխան: