ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ 105 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ՍՏԱՆԱԼ
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջեւ 2009/2010թթ. ֆինանսական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթղթի համաձայն ԳԴՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը եւ երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ հասցեատերերի հնարավորություն է ընձեռում Վերականգնման վարկերի բանկից վեց տարբեր ծրագրերի համար ընդհանուր առմամբ ստանալ մինչեւ 105.500.000 (հարյուր հինգ միլիոն հինգ հարյուր հազար) եվրոյի չափով ֆինանսական աջակցություն եւ ցածր տոկոսադրույքով վարկ։