ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGT13264104 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 25/01/10
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 25-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13264104 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 1մլրդ 289մլն դրամ, որից մրցակցային` 1մլրդ 289մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 000 000 դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 490 185 750 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.9206 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.4825 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 7 դիլեր: