Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ԻՆԵԿՈԲԱՆԿ – ՄԻԿՐՈՖԻՆԱՆՍԱՖՈՐՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ IFC-Ն ԲԱՆԿԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 700 000 ԴՈԼԱՐ
25/01/2010 15:52
Կիսվել

ԻՆԵԿՈԲԱՆԿ – ՄԻԿՐՈՖԻՆԱՆՍԱՖՈՐՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ IFC-Ն ԲԱՆԿԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 700 000 ԴՈԼԱՐ

Ինեկոբանկը և Համաշխարհային բանկի խմբի անդամ հանդիսացող Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) ս/թ հունվարի 25-ին կնքեցին դրամաշնորհի պայմանագիր, համաձայն որի ՄՖԿ-ն Ինեկոբանկին կտրամադրի մինչև 700,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ, որը կծախսվի Ինեկոբանկի միկրոֆինանսավորման նոր ծրագրի ներդրման և իրականացման նպատակով: Ծրագիրը ենթադրում է ավելի քան 71,000 միկրո և փոքր ձեռնարկությունների վարկավորում` առավելապես մարզերում: Ծրագիրը կօժանդակի Ինեկոբանկին ընդլայնել իր գործունեությունը միկրոֆինանսավորման ոլորտում` նպաստելով միկրո և փոքր ձեռնարկությունների, ներառյալ անհատ ձեռներեցների բիզնեսի զարգացմանը և կենսամակարդակի բարելավմանը:  Պայմանագրի կնքման արարողության ընթացքում Ինեկոբանկի գործադիր տնօրեն պրն. Ավետիս Բալոյանը նշեց. «Վերջին տարիներին միկրոֆինանսավորումը բանկի համար դարձել է կայուն ռազմավարական գործիք, և մենք գործադրելու ենք մեր լավագույն ջանքերը այս ոլորտը զարգացնելու համար: Այս պարագայում ևս, բարձր ենք գնահատում Միջազգային ֆինանսական կորպորացիայի վստահությունը Ինեկոբանկի հանդեպ և պատրաստակամությունը աջակցելու բանկի նախաձեռնությանը: Վստահ ենք, որ այս դրամաշնորհային պայմանագիրը կհանդիսանա երկու գործընկեր կազմակերպությունների կողմից Հայաստանում միկրոֆինսական ոլորտի զարգացմանն ուղղված կարևոր քայլ: Արդեն իսկ, Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ համատեղ, Ինեկոբանկը մշակել է մանրամասն աշխատանքային պլան ծրագրի հաջող իրականացման համար: Նշեմ նաև, որ բանկի բաժնետեր հանդիսացող «DEG» կազմակերպությունը նույպես օժանդակեց սույն ծրագրի իրագործմանը»:  Ջորջինա Բեյքերը, IFC Համաշխարհային ֆինանսական շուկաների գծով տնօրենը, նշեց. «Միկրոֆինանսավորումը աղքատության դեմ պայքարի հզոր գործիք է: Մեր օժանդակությամբ բանկը հնարավորություն կունենա տրամադրել տարբեր միկրոֆինանսական ծառայություններ միկրոձեռնարկություններին և անհատ ձեռներեցներին, որոնք մինչ այժմ հնարավորություն չեն ունեցել օգտվել այդ ծառայություններից, այսպիսով նպաստելով երկրի կայուն զարգացմանը և տնտեսական աճին»:   Միկրոֆինանսավորումը մեծ պոտենցիալ է ցուցաբերել սոցիալապես անապահով խավի խոցելիությունը նվազեցնելու, կենսակերպը բարելավելու, առողջական  ծախսերը հոգալու և երեխաների կրթությունը ֆինանսավորելու ուղղությամբ: Ինեկոբանկը իր առաքելության իրականացման գործում միկրոֆինանսավորումը համարում է առաջնային խնդիրներից մեկը` և 2007թ-ից սկսած` շարունակ աշխատել է այս խնդրի իրագործման ուղղությամբ:  Բանկը  ապացուցել է հասարակության անապահով խավին կայուն և արդյունավետ կերպով սպասարկելու  կարողություն` ստեղծելով կայուն հիմք միկրոֆինանսավորման զարգացման համար:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6