ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGN60147141ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 26/01/10
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2010թ. հունվարի 26-ին կայացած ՀՀ պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային AMGN60147141 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման արդյունքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2 360 000 000 դրամ, ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 155 500 000 դրամ, իսկ բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` 1 500 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը 13.9500% է, իսկ միջին կշռված եկամտաբերություն` 13.9110%:
Աճուրդին մասնակցել է 5 գործակալ: