Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.00
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64325.64-2.85 TOPIX - 4081.60-2.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25311.21-0.07 SSEC - 3941.39-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
02/09/2026  CBA:  USD - 364.14-0.12 GBP - 491.01-1.91
02/09/2026  CBA:  EURO - 421.38-0.8
02/09/2026  CBA:  GOLD - 50964-2471 SILVER - 758.23-64.6
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑ Է ԿԱՑՎՈՒՄ «ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՃԳՆԱԺԱՄԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ
26/01/2010 16:34
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑ Է ԿԱՑՎՈՒՄ «ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՃԳՆԱԺԱՄԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ

Հունվարի 25-29-ը Հայաստանում անց է կացվում «Պատրաստվածություն ճգնաժամին» թեմայով միջազգային սեմինար: Սեմինարը կազմակերպվել է Կանադայի Տորոնտո կենտրոնի, Համաշխարհային բանկի և ՀՀ կենտրոնական բանկի համատեղ ուժերով: Սեմինարին մասնակցում են 12  երկրների` Չեխիայի, Ռուսաստանի, Լիտվայի, Բելոռուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Թուրքիայի, Վրաստանի, Տաջիկստանի  կենտրոնական/ազգային բանկերի, ֆինանսական վերահսկողության մարմինների ներկայացուցիչներ: Սեմինարը վարում են Համաշխարհային Բանկի, Տորոնտո Կենտրոնի, Լոնդոնի Ճգնաժամերի կառավարման վերլուծության կենտրոնի և այլ անկախ փորձագիտական խմբերի փորձագետներ: Սեմինարի ընթացքում տեղի կունենա ճգնաժամի սիմուլյացիոն խաղ, որի ընթացքում մասնակիցները պետք է դրսևորեն ճգնաժամային իրավիճակներում որոշում կայացնելու իրենց պատրաստվածությունը, ցուցաբերեն բավարար ճկունություն իրավիճակային մասնակի լուծումներ տալու համար:

Սա նմանատիպ առաջին սեմինարն է ԱՊՀ տարածքում. այն ուղղված է մասնակիցների ու նրանց կողմից ներկայացվող կազմակերպությունների ճգնաժամերին պատրաստվածության բարձրացմանը: Վերջին երեք տարիներին համաշխարհային ֆինանսական համակարգում տիրող ճգնաժամային իրավիճակը ցույց տվեց, որ ֆինանսական համակարգի ընթացիկ վերահսկողությունից և հետճգնաժամային միջոցառումների իրականացումից զատ առավել կարևոր է կարգավորող մարմինների ճգնաժամերին նախապատրաստվածության փորձի, գիտելիքների և հմտությունների առկայությունը:

Տորոնտո Կենտրոնը հիմնադրվել է Կանադայի կառավարության և Համաշխարհային բանկի կողմից 12 տարի առաջ, որի առաքելությունն է նպաստել առաջնորդության կարողությունների զարգացմանը ֆինանսական կայունության համար պատասխանատու այնպիսի կառույցներում, ինչպիսիք են  կենտրոնական/ազգային բանկերը, ֆինանսական համակարգի վերահսկող մարմինները, ֆինանսների նախարարությունները, ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամները և այլն:

02/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.14
-0.12
Եվրո (EUR)
421.38
-0.8
Ռուբլի (RUR)
4.1956
-0.0063
Լարի (GEL)
139.01
+0.11
50964
-2471
Արծաթ
758.23
-64.6