ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՀԵՏ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ԲԱՆԿ
2010 թվականի հունվարի 25-ին Հաշտարարի գրասենյակն ամփոփեց գործունեության առաջին տարին: Միջոցառման ընթացքում Ֆինանսական համակարգի հաշտարար տիկին Փիրուզ Սարգսյանը վկայագրեր հանձնեց լավագույն համագործակցող ֆինանսական կազմակերպություններին: «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ին հաձնվեց «Լավագույն Համագործակցող Բանկի» վկայագիրը:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն անկախ կառավարման համակարգով կառույց է, որի հիմնադիրն է ՀՀ Կենտրոնական բանկը: Հաշտարարի գրասենյակը կոչված է լուծելու ֆիզիկական անձ սպառողների և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած գույքային վեճերը: Հաշտարարի ծառայություններն անվճար են: