ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39215098 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 500 000 000 դրամ է, իսկ պահանջարկը՝ 2 523 427 000 դրամ, որից մրցակցային 2 523 427 000 դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 500 000 000 դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 411 309 529 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.2869 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.4700 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 10 դիլերներ: