Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ԵՎ ՎԶԵԲ-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ. 5 ՏԱՐՈՎ ՄԻՆՉԵՎ 500 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿԵՐ ԿՏՐԱԱԴՐՎԵՆ
27/01/2010 18:46
Կիսվել

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ԵՎ ՎԶԵԲ-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ. 5 ՏԱՐՈՎ ՄԻՆՉԵՎ 500 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿԵՐ ԿՏՐԱԱԴՐՎԵՆ

«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջեւ այսօր ստորագրվեց երկու պայմանագիր` 5 մլն եւ 3 մլն ԱՄՆ դոլարի շրջանակներում` համապատասխանաբար փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորման եւ առեւտրի ֆինանսավորման վերաբերյալ:

«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գեւրոգ Մաչանյանի տեղեկացմամբ` ծրագրի պայմաններին բավարարող ձեռնարկություններին նախատեսվում է տրամադրել մինչեւ 5 տարի մարման ժամկետով 500 հազար ԱՄՆ դոլար գումարը չգերազանցող, միջինում 14-16 % տոկոսադրույքով վարկային միջոցներ: Վարկավորման համար կարող են դիմել այն ձեռնարկությունները, որոնց աշխատակիցների քանակը չի գերազանցում 250-ը: Վարկերը կարող են տրամադրվել այն ձեռնարկություններին, որոնք նախատեսում են ծավալել արտադրության արդյունավետությունը բարձրացնող այնպիսի գործունեություն, ինչպիսիք են` նոր արտադրությունների ստեղծումը, շրջանառու միջոցների համալրումը եւ այլն: Բանկի կողմից առավել բարենպաստ պայմաններ կառաջարկվեն այն ընկերություններին, որոնց գործունեությունն ուղղված է արտահանման խթանմանը եւ ներմուծվող ապրանքատեսակների փոխարինմանը:

Կֆինանսավորվեն նաեւ ՌԴ-ի, Ուկրաինայի, Վրաստանի, Ղազախստանի եւ այլ երկրների հետ արտահանման եւ ներմուծման գործարքները:
ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Վալերի Ռազլոգի խոսքով, պայմանագրով նախատեսված ծրագրերը լիովին համապատասխանում են ՎԶԵԲ-ի` Հայաստանի նկատմամբ իրականացվող ռազմավարությանը` բանկային ցանցի ամրապնդմանը: Նա համոզմունք հայտնեց, որ «Արմսվիսբանկ»-ի հաճախորդները կկարողանան օգտվել պայամագրով նախատեսված երկու ծրագրերից:

«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն 2004թ-ին եւ իր գործունեությունը ծավալում է երեք հիմնական ուղղութուններով` կորպորատիվ, ներդրումային եւ փրայվիթ բանկային ծառայություններ:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2