ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՊԵՏԱԿԱՆ AMGN60147141 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2010թ. փետրվարի 25-ին ժամը 10:30-ին բանկում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության AMGN60147141 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ծավալը կկազմի 1 000 000 000 դրամ: Արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 12.50% է, իսկ վճարման պարբերականությունը` կիսամյակային:Պարտատոմսերի ձեռք բերման նվազագույն ծավալը սահմանվում է 10 000 դրամ, քայլը` 1000 դրամ:
Աճուրդին կարող են մասնակցել գործակալները: