ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՓԵՏՐՎԱՐԻ 9-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՊԵՏԱԿԱՆ AMGN36265126 ԱՃՈՒՐԴ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2010թ. փետրվարի 9-ին ժամը 10:30-ին բանկում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության AMGN36265126 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ծավալը կկազմի 1 000 000 000 դրամ: Արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 12% է, իսկ վճարման պարբերականությունը` կիսամյակային:
Պարտատոմսերի ձեռք բերման նվազագույն ծավալը սահմանվում է 10 000 դրամ, քայլը` 1000 դրամ:
Աճուրդին կարող են մասնակցել գործակալները: