ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGN36265126 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 02/02/10
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2010թ. փետրվարի 2-ին կայացած ՀՀ պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային AMGN36265126 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդի ընթացքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 690 000 000 դրամ, իսկ ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 85 000 000 դրամ:
Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 430 000 000 դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը` 13.0000%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 12.9281%:
Աճուրդին մասնակցել է 5 գործակալ: