
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՓԵՏՐՎԱՐԻ 8-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ
Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ 2010թ. փետրվարի 8-ին, ժամը 11:00 նախարարությունում (Մելիք-Ադամյան 1) կկայանա վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման հանձնաժողովի նիստ:
Օրակարգում`
«Պանիստար» ՍՊԸ (ԽՏ-040 լիցենզիա) կողմից ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման վերախմբագրված կանոնակարգին համաձայնություն տալու հարցի քննարկում:
«Ալֆա Միլիոն» ՍՊԸ (ՇԽ-143 լիցենզիա) և «Կայսր-Տավր» ՍՊԸ (ՇԽ-144) շահումով խաղի կազմակերպման լիցենզիաների ուժը կորցրած ճանաչելու հարցերի քննարկում: