
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGN60147141 ՊԱՐՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ 04/02/09
Ֆինանսների նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ փետրվարի 4-ին տեղի է ունեցել 60 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60147141 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 700մլն դրամ, որից մրցակցային` 1մլրդ 385մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 000 000 000 դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 962 015 680 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.9556 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.9800 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 5 գործակալ