
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՈՐԱԿԱՎՈՐՎԵԼ Է ԵՎՍ 9 ՀԱՇՎԱՊԱՀ
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 19 դիմորդներից քննությանը մասնակցել են 17-ը, որից որակավորված հաշվապահի վկայական է տրամադրվել 9 դիմորդի:
2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 2 քննություն, որոնց արդյունքներով մասնակից 28 դիմորդներից 13-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում ս.թ. փետրվարի 4-ի դրությամբ թվով 234 հաշվապահ ունի որակավորման վկայական: