
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՆ ԵՎ 12-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐ
ՀՀ ֆինանսների նախարարությունից Սույն թվականի փետրվարի 11-ին և 12-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում (Մելիք Ադամյան 1) տեղի կունենան Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման հանձնաժողովի նիստեր:
Օրակարգում`
1. Հաշվապահների որակավորման քննության անցկացում,
2. Հաշվապահների որակավորման հետ կապված այլ հարցերի քննարկում: