
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGT26098101 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 08/02/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2010թ. փետրվարի 8-ին կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26098101 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդի արդյունքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 975 000 000 դրամ, այդ թվում` դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը` 975 000 000 դրամ: Դիլերների և գանձապետական պահառուի կողմից ոչ մրցակցային առաջարկություններ չեն եղել:
Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 500 000 000 դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը 8.9934% է, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 8.7380%:
Աճուրդին մասնակցել է 9 դիլեր: