
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՈՐԱԿԱՎՈՐՎԵԼ Է 9 ԱՈՒԴԻՏՈՐ
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած աուդիտորների որակավորման այս տարվա առաջին քննության արդյունքները: 17 դիմորդներից քննությանը մասնակցել է 12-ը, որոնցից չորսին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական: Հանձնաժողովը որոշում է կայացրել նաև որակավորման վկայական տրամադրել Հաշվապահների միջազգային անդամ կազմակերպությունների կողմից որակավորված 5 աուդիտորի` ներկայացված փաստաթղթերի հիման վրա:
Հայաստանի Հանրապետությունում 2010 թվականի փետրվարի 8-ի դրությամբ որակավորման վկայական ունի 124 աուդիտոր: