
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGN36265126 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 09/02/10
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2010թ. փետրվարի 9-ին կայացած ՀՀ պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային AMGN36265126 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդի արդյունքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 900 000 000 դրամ, իսկ ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 80 000 000 դրամ:
Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 765 000 000 դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը 13.0000% է, իսկ միջին կշռված եկամտաբերություն` 12.9587%: