ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Օգոստոսի 26-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39265093 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 500 000 000 դրամ է, իսկ պահանջարկը՝ 3 131 238 000 դրամ, որից մրցակցային 3 036 238 000 դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 500 000 000 դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 411 222 039 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.2956 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.4444 տոկոս: