ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՓԵՏՐՎԱՐԻ 15-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ
Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 15-ին` ժամը 11:00-ին, նախարարությունում (Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման հանձնաժողովի նիստ.
Օրակարգում`
. «ԳրանՊետ» ՍՊԸ կողմից ներկայացված շահումով խաղի կազմակերպման լիցենզիա ստանալու հայտի քննարկում:
. «Մայդեյ» ՍՊԸ (ԽՏ-053 լիցենզիա) և «Էլեն Թինա» ՍՊԸ (ՇԽ-213 լիցենզիա) նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման հարցերի քննարկում:
. «Ջինո-Լենդ» ՍՊԸ (ԽՏ-011) խաղատան կազմակերպման լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու հարցի քննարկում: