ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ – «ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ»
Հայէկոնոմբանկը կարևորելով արտասահմանյան բանկերի հետ իրականացվող փաստաթղթային գործառնություններին առնչվող ռիսկերը, հնարավոր կորուստները, հնարավորինս օպտիմալ քայլեր է ձեռնարկում դրանք կանխելու համար:
Այդ առիթով սույն թվականի փետրվարի 4-ին և 5-ին «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի Գլխավոր գրասենյակում տեղի ունեցավ սեմինար «Առևտրի ֆինանսավորման գործառնություններում խարդախությունների բացահայտումը և դրանց կանխարգելումը» թեմայով: Այս սեմինարի հիմնական նպատակն է նույնականացնել և կանխել խարդախությունը միջազգային առևտրի ֆինանսավորման գործառնությունների մեջ:
Սեմինարին մասնակցում էին հայկական առևտրային բանկերի համապատասխան ներկայացուցիչները:
Սեմինարը կազմակերպվել էր ՎԶԵԲ-ի հովանավորությամբ և ֆինասավորել The Swiss Technical Co-operation Fund, the EBRD Shareholder Special Fund and the Early Transition Countries Fund կազմակերպությունների կողմից: Երկօրյա սեմիանարն անցկացվեց ICC Banking Commission-ի անդամ, Միջազգային առևտրի ֆինանսավորման փորձառու մասնագետ Վինսենտ Օ”Բրայնի կողմից: Սեմինարի հիմնական թեմաներն էին միջազգային առևտրային պայմանագրերի կարևորագույն ասպեկտները, բանկ-հաճախորդ փոխհարաբերությունները, փաստաթղթային գործառնությունները որպես ապահով վճարային գործիք, խարդախությունների բացահայտումը և դրանց կանխարգելումը: