Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԹՈՂԱՐԿՎԵԼ Է «ԳԱԼԱՆՏՈՒՍ ԱՐՏՅՈՒՇԵՆԿՈՅԻ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ
15/02/2010 11:23
Կիսվել

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԹՈՂԱՐԿՎԵԼ Է «ԳԱԼԱՆՏՈՒՍ ԱՐՏՅՈՒՇԵՆԿՈՅԻ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկը շրջանառության մեջ է մտցրել 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ: «Գալանտուս Արտյուշենկոյի» (Ձնծաղիկ) հուշադրամը թողարկվել է «Ծաղիկների գեղեցկությունը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում:

Հուշադրամի դիմերեսի դաշտի ձախում պատկերված է  «Գալանտուս Արտյուշենկոյի» ծաղիկը, իսկ աջում` տերևը, որի պատկերն անցնում է և շարունակվում դարձերեսին: Ծաղկի և տերևի միջև դաշտում ոճավորված պատկերներ են: Տերևի պատկերից աջ եզրաշուրթի մոտ մանր տառատեսակով նշված է թողարկման տարեթիվը` «2010»: Դաշտի ներքևում երկու տողով նշված է հուշադրամի անվանական արժեքը համապատասխանաբար` «1000» և «ԴՐԱՄ»:  Եզրաշուրթի շրջագծով վերևում հայերեն, իսկ ներքևում անգլերեն մակագրված են համապատասխանաբար` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:

Հուշադրամի դարձերեսի դաշտում պատկերված են «Գալանտուս Արտյուշենկոյի» ցողունները և ծաղիկները: Պատկերներից աջ ներքևում մանր տառատեսակով նշված է հուշադրամի մետաղի և  հարգի պայմանական գրառումը` «Ag 925»: Եզրաշուրթի շրջագծով վերևում հայերեն, իսկ ներքևի ձախում լատիներեն մակագրված է ծաղկի անվանումը համապատասխանաբար` «ԳԱԼԱՆՏՈՒՍ ԱՐՏՅՈՒՇԵՆԿՈՅԻ» և «Galanthus artjuschenkoae»:
Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է «Մայեր» դրամահատարանում (Գերմանիա):

Հուշադրամի բնութագիրը.

Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը և հարգը   արծաթ, 9250
Զանգվածը            28.28 գ
Տրամագիծը            38.61 մմ
Որակը                    պրուֆ
Դրամաշուրթը          ատամնավոր
Տպաքանակը            մինչև 10000 հատ

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6