ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGT3915B101 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 15/02/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2010թ. փետրվարի 15-ին կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3915B101 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդի արդյունքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 750 150 000 դրամ, այդ թվում` դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը` 750 000 000 դրամ, իսկ ոչ մրցակցային առաջարկություններ չեն եղել:
Գանձապետական պահառուի կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը կազմել է 150 000 դրամ, բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` 500 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը 9.9000% է, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 9.0358%:
Աճուրդին մասնակցել է 7 դիլեր: