ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՈՒՆԻ 242 ՀԱՇՎԱՊԱՀ
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները:Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 18 դիմորդներից քննությանը մասնակցել են 15 դիմորդ, որոնցից 8-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 3 քննություն, որոնց արդյունքներով մասնակից 43 դիմորդներից 21-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում ս.թ.փետրվարի 16-ի դրությամբ 242 հաշվապահ ունի որակավորման վկայական: