ԿԱՍԿԱԴ ԲԱՆԿԸ ՄԻԱՑԵԼ Է «БЫСТРАЯ ПОЧТА» ՀԱՄԱԿԱՐԳԻՆ
"Կասկադ Բանկ" ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ միացել է"Быстрая Почта"արագ փոխանցումների համակարգին: Այսուհետ Բանկի հաճախորդները կարող են նշված համակարգով կատարել արագ և հուսալի փոխանցումներ ԱՄՆ դոլարով և Եվրոյով: Համակարգը գործում է ԱՊՀ-ի գրեթե բոլոր երկրներում: Հիշեցնենք, որ Կասկադ Բանկը 2008թ-ից սկսած համագործակցում է նաև MIGOM և MONEY GRAM համակարգերի հետ: Փոխանցումներն իրականացվում են Բանկի գլխամասից և ցանկացած մասնաճյուղից: