ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՈՐԱԿԱՎՈՐՎԵԼ Է ԵՎՍ 5 ՀԱՇՎԱՊԱՀ
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները:Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 18 դիմորդներից քննությանը մասնակցել են 14 դիմորդ, որոնցից 5-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 4 քննություն, որոնց արդյունքներով մասնակից 57 դիմորդներից 26-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում ս.թ.փետրվարի 17-ի դրությամբ 247 հաշվապահ ունի որակավորման վկայական: