ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGN60147141 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 18/02/10
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2010թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային AMGN60147141 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդի արդյունքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 846 000 000 դրամ, իսկ ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 56 000 000 դրամ:
Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը 836 000 000 դրամ է: Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը կազմել է 14.0000%, իսկ միջին կշռված եկամտաբերություն` 13.9510%:
Աճուրդին մասնակցել է 5 գործակալ: