
ԱՌԱՆՁՆԱՑՎՈՒՄ Է ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստի ընթացքում գործադիրը հավանություն է տվել «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու` ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։ Այն միտված է բաժնետիրական ընկերությունների (այդ թվում բանկերի) իրավունքների պաշտպանությանը, ինչը պահանջում է ընկերության մյուս գործառույթներից առանձնացնել ռեեստրի վարման գործառույթը։