30/08/2008 11:50
ԲԱՑՎԵԼ Է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ՄԻԿՐՈՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ
Գործարկելով ժամանակակից բանկային բոլոր մոտեցումներին համապատասխան իր նոր` 21-րդ մասնաճյուղը Ամիրյան փ. 27 թիվ 2 տարածքում (այն գտնվում է Ամիրյան եւ Սարյան փողոցների խաչմերուկի Ամիրյան փողոցի հատվածում եւ զբաղեցնում է նորակառույց բարձրահարկի առաջին երկու հարկերը), ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ձեռնամուխ է լինում փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման շուկայում առաջնակարգ տեղ գրավելու եւ այդ ոլորտում մասնագիտացված ու բարձրակարգ սպասարկում մատուցելու իր ռազմավարական ծրագրերից մեկի իրագործմանը: Բացի այն, որ բանկի Ամիրյան մասնաճյուղը մատուցելու է բանկային բոլոր ծառայությունները, միաժամանակ գործելու է որպես փոքր ու միջին բիզնեսի վարկավորման մասնագիտացված կենտրոն, որտեղ հաճախորդների սպասարկման առաջնակարգ պայմաններով հագեցած սրահում բանկի փոքր ու միջին բիզնեսի վարկավորման մասնագետները կսպասարկեն հատուկ վարկավորման այդ ճյուղով հետաքրքրված հաճախորդներին: Մասնագիտացված կենտրոնի հանգամանքը թելադրված է նրանով, որ առանձնացված պայմաններում ավելի դյուրին է դառնում փոքր ու միջին բիզնեսի վարկավորման բանկի ծրագրերի իրագործումը:
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
Արծաթ
781.52
+13.6
18:00 07/09/26
16:26 07/09/26
15:16 07/09/26
