ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՈՐԱԿԱՎՈՐՎԵԼ Է 8 ՀԱՇՎԱՊԱՀ
Փետրվարի 18-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հաշվապահների որակավորման հերթական քննությունը, որի համաձայն 17 դիմորդներից ութին տրվել է որակավորման վկայական:
2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 5 քննություն, որոնց արդյունքներով 74 մասնակից դիմորդներից 33-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 19-ի դրությամբ թվով 255 հաշվապահ ունի որակավորման վկայական: