ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGN60052135 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ 22/02/10
Փետրվարի 22-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60052135 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, հետգնման ներկայացված փաստացի ծավալը` 882 մլն 800 հազ. դրամ, հետգնված ծավալը` 500 մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 469 497 439 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 11.2500 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 4 գործակալ: