ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՄԱՐՏԻ 16-ԻՆ ԿԹՈՂԱՐԿՎԵՆ ՊԵՏԱԿԱՆ AMGN60163155 ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2010թ. մարտի 16-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը թողարկելու է AMGN60163155 թողարկման (ուղենիշային) պարտատոմսեր: Թողարկման ծավալը կկազմի 15 000 000 000 դրամ: Պարտատոմսերը վաճառվում են անվանական արժեքից զեղչատոկոսով կամ հավելավճարով և մարվում են անվանական արժեքով: Արժեկտրոնի եկամտաբերությունը սահմանվում է տարեկան 13.00%: Հաշվարկվում է շրջանառության մեջ եղած պարտատոմսերի նկատմամբ: Արժեկտրոնների վճարումները կատարվում են կիսամյակային` թողարկման օրվա համապատասխան օրը: Պարտատոմսերի մարման օրն է` «16» մարտի 2015թ.: Գործակալի կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` տեղաբաշխման ենթակա ծավալի 1%-ից ոչ պակաս: Գործակալների կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների բավարարող առավելագույն ծավալը չի կարող գերազանցել տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալի 20%-ը: Պարտատոմսի ձեռք բերման համար պահանջարկի նվազագույն ծավալը սահմանվում է 10 000 դրամ, քայլը` 1 000 դրամ: Պարտատոմսերի աճուրդին կարող են մասնակցել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ընտրված գործակալները, որոնք գործում են իրենց անունից և իրենց հաշվին կամ իրենց անունից` ներդրողների հաշվին: Պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան: