ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGN36265126 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 23/02/10
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2010թ. փետրվարի 23-ին կայացած ՀՀ պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային AMGN36265126 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդի արդյունքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 497 000 000 դրամ, իսկ ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 60 000 000 դրամ:
Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 000 000 000 դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը 13.0000% է, իսկմիջին կշռված եկամտաբերություն` 12.9849 %:
Աճուրդին մասնակցել է 6 գործակալ: