Ֆինանսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 418.00+2.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 73.08-1.18 WTI - 70.24-0.55
COMEX:  GOLD - 4064.50+0.84 SILVER - 59.16+1.39
COMEX:  PLATINUM - 1629.10+2.65
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1381+0.16
FOREX:  EUR/USD - 1.1381+0.16 GBP/USD - 1.3201+0.11
STOCKS RUS:  RTSI - 934.35-0.62
STOCKS US: DOW JONES - 51876.11-0.09 NASDAQ - 25297.62-0.24
STOCKS US: S&P 500 - 7354.02-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 69360.88-4.15 TOPIX - 3963.36-1.32
STOCKS CHINA:  HANG SENG - 22671.86-1.76 SSEC - 4027.26-2.26
STOCKS EUR:  FTSE100 - 10508.02-0.21 CAC40 - 8384.87-0.55
STOCKS EUR:  DAX - 24671.22-1.29
26/06/2026  CBA:  USD - 368.12-0.14 GBP - 486.69+1.8
26/06/2026  CBA:  EURO - 419.84+2.09
26/06/2026  CBA:  GOLD - 47363-286 SILVER - 678.93-38.56
02/09/2008 15:04
Կիսվել

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԲԱՐՁՐԱՑՎԵԼ Է 0.25%-ՈՎ

2008 թ. սեպտեմբերի 2-ի նիստում ԿԲ խորհուրդը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով այն 7.75%: Թեև 2008 թ. օգոստոսին հուլիսի նկատմամբ արձանագրվել է 0.7% գնանկում` 12-ամսյա գնաճը ավելացել է 0.8 տոկոսային կետով` կազմելով 11.5%: Վերջինս հիմնականում պայմանավորված է տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձություններով և այդ պարագայում ՙհացամթերք՚ ապրանքախմբի գների անփոփոխ վարքագծով` ակնկալվող նվազման փոխարեն:
ԿԲ խորհուրդը հաստատեց, որ չնայած օգոստոսին արտաքին հատվածից եկող գնաճային ճնշումները շարունակել են թուլանալ` այնուամենայնիվ Հայաստանի ներքին շուկայի վրա այս միտումները էական ազդեցություն չեն ունեցել: Վերջինս պայմանավորված է ինչպես տարածաշրջանում ընթացող իրադարձությունների արդյունքում դեպի Հայաստան ապրանքների ներմուծման արգելքների առաջացմամբ, այնպես էլ առանձին ապրանքների շուկաների անկատարությունների հետևանքով ներքին գների դանդաղ արձագանքմամբ: Այդուհանդերձ, եթե դեպի Հայաստան ապրանքների ներմուծման խոչընդոտները շարունակական բնույթ չկրեն, ներքին պահանջարկի աճը լրացուցիչ գնաճային ճնշումներ չի առաջացնի: Հակառակ դեպքում, էական ռիսկ կառաջանա ինչպես գնաճի ավելացման, այնպես էլ երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի տեմպերի նվազման առումով:
ԿԲ խորհուրդը, կարևորելով գնաճային սպասումների մեղմման ու նպատակային թիրախից շեղումների նվազեցման խնդիրները և հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների բնույթի և տևականության վերաբերյալ անորոշությունները, մնում է այն համոզման, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետագա ճշգրտումները գերազանցապես կախված կլինեն առաջիկա ամիսներին տարածաշրջանում տիրող իրավիճակից և այդ պարագայում համաշխարհային շուկաներում ապրանքների գների միտումներին ներքին գների արձագանքման արագությունից և չափից:  

www.cba.am

AMP
26/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.12
-0.14
Եվրո (EUR)
419.84
+2.09
Ռուբլի (RUR)
4.7383
-0.1271
Լարի (GEL)
139.18
+0.12
47363
-286
Արծաթ
678.93
-38.56