
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGN60147141 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՍՄԻՆ 25/02/10
Փետրվարի 25-ին տեղի է ունեցել 60 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60147141 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 490 մլն դրամ, որից մրցակցային` 430 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 480 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 464 920 699 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.9758 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.0000 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 6 գործակալ: