
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ 271 ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՊԱՀ
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում այս տարվա ընթացքում անցկացված հաշվապահների որակավորման թվով յոթերորդ քննության արդյունքները: Համաձայն այդ տվյալների` հրավիրված 17 դիմորդներից քննությանը մասնակցել են 14 դիմորդ, որոնցից 7-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 7 քննություն, որոնց արդյունքներով մասնակից 105 դիմորդներից 50-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում ս.թ.փետրվարի 26-ի դրությամբ 271 հաշվապահ ունի որակավորման վկայական: