
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՄԱՐՏԻ 11-ԻՆ ԿԿԱՅԱՆԱ ՊԵՏԱԿԱՆ AMGB20072283 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2010թ. մարտի 11-ին ժամը 10:30-ին բանկում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության AMGB20072283 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ծավալը կկազմի 1 000 000 000 դրամ: Արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 11% է, իսկ արժեկտրոնների վճարման պարբերականությունը` կիսամյակային: Պարտատոմսերի ձեռք բերման նվազագույն ծավալը սահմանվում է 10 000 դրամ, քայլը` 1000 դրամ:
Աճուրդին կարող են մասնակցել գործակալները: