ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Երեկ` սեպտեմբերի 2-ին, տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36052110 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2 000 000 000 դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 722 852 000 դրամ, որից մրցակցային 1 622 852 000 դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 702 852 000 դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 694 290 627 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.0000 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.0000 տոկոս: Աճուրդին մասնակցել են 5 գործակալներ: